Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ալեքսանդր Արզումանյանը խախտում օրենքը, փոխմարզպետը հեռախոսով խոսում սեղանի տակից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2012 21:37

Տեսանյութում, որտեղ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատում է արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի շքեղ ավտոմեքենան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը հաճույքով ծխում է ԱԺ այն սենյակում, որտեղ ծխելն արգելվում է: Ավելին՝ պատգամավորը ծխում է անմիջապես ծխելն արգելելու նշանի տակ կանգնած ու ծխի մեջ կորցնում սենյակը: Եվ սա այն դեպքում, երբ պարոն Արզումանյանը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, եւ մեր ողջ ազգաբնակչությունը պետք է հարգի նրա հեղինակած օրենքները:

Ինչ վերաբերում է լուսանկարին, այնտեղ մեջտեղում երեւացող գլուխը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանինն է:

ԱԺ հանձնաժողովների նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ի հյուրերն էին մարզպետներն ու փոխմարզպետները: Քննարկումը տեղի էր ունենում ԱԺ 334 սենյակում, որի դռան վրա նշված է, որ այդ սենյակում հեռախոսով խոսելն արգելվում է: Մինչդեռ այն ժամանակ, երբ թեժ քննարկվում էին մարզերի բյուջեի կատարողականները, Շիրակի փոխմարզպետը գլուխը մտցրած սեղանի տակ՝ հեռախոսով զրուցում էր, գլուխը հանում սեղանի տակից, նայում շուրջբոլորը, որ պարզի նկատել են իրեն, թե ոչ ու շատ ծածուկ սեղանին դնում բջջային հեռախոսը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031