Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանը հոկտեմբերի 12-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ «Armfootball»-ին ասել է, թե Իտալիայի հավաքականի պաշտպանությունն իրեն չի սարսափեցնում: «Աշխարհում ոչ մի պաշտպանություն ինձ չի կարող վախեցնել: Հայրս միշտ ինձ ասում էր. «Դու տղամարդ ես, դիմացինդ էլ է տղամարդ: Դե, ուրեմն, ելիր ու հաղթիր»: Կճեղքե՞մ նրանց պաշտպանությունը, թե ոչ՝ դժվար հարց է: Բայց խաղադաշտում անզիջում պայքար է լինելու», – հայտարարել է Յուրի Մովսիսյանը, որը 10 գոլով Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: