Լրահոս
Օրվա լրահոսը

The Voice of Russia. «Հայ համայնքի ենթադրյալ նամակը Խարկովի պաշտոնյաներին»

Հոկտեմբեր 13,2012 16:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Ուկրաինայում հայկական համայնքը Խարկովի կառավարությանը նամակ է ուղղել` ֆինանսական աջակցություն առաջարկելով մարզի կուսակցությանը նախընտրական քարոզարշավի համար, փոխարենը պահանջելով, որ Ուկրաինայի իշխանությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է «Դը վոյս օֆ ռաշա»-ն` հիմնվելով FORUM.GIGA.UA ինտերնետային ֆորումի վրա:

Ռադիոկայանը գրում է, որ ֆորումում իրենց լրագրողների աչքով ընկել է ենթադրյալ նամակի պատճենը, որը նշագրված է եղել «գաղտնի», նամակի գլխամասում գրված է եղել  Ուկրաինայի անվտանգության ծառայություն և բավականին նման է եղել հատուկ ծառայությունների փաստթղթերին: Փաստաթուղթը թվագրված չէ, և ռադիոկայանը չի կարող հաստատել նրա վավերականությունը:

Նամակը հասցեագրված է եղել Խարկովի մարզպետ Միխայիլ Դոբկինին հայկական համայնքի ղեկավար Պրն. Խանդեմիրյանի կողմից: Ռադիոկայանը կապվել է Դոբկինի հետ, որպեսզի նա հաստատի նամակի իսկությունը, սակայն Դոբկինը հրաժարվել է այս կապացությամբ որևէ մեկնաբանություն տալ:

Հայկական համայնքից նույնպես չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: