«Ազատություն». Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր են ընդունել, հաղորդում է APA գործակալությունը։
Փաստաթուղթն ընդունվել է Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում։ Հանդիպումը համանախագահել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ու Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը և ընդունել 14 ուղղություն ընդգրկող գործողությունների ծրագիրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































