«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ COP-ին մասնակցելու»,- հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք մեկնել Անթալիա COP-ին մասնակցելու համար, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերի հավաքը նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունն իր դիրքորոշումը ձևակերպել է Սահմանադրության հետ կապված, և հետևաբար ի՞նչ քայլեր եք նախաձեռնելու նրանց համոզելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք որևէ բան չենք անում ընդդիմության համար։ Պարզապես ընդդիմությունը հարց է հնչեցրել, որը մեզ թվացել է խելամիտ, և մենք պետք է գնանք այդ հարցի պատասխանը գտնելու ճանապարհով։ Մեր պլաններում ոչ մի բան չի փոխվել»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































