Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում էր` տեղյակ պահենք` հաց ուտում ենք, թե` ոչ. Խաչատուր Քոքոբելյան

Հոկտեմբեր 27,2012 20:28

Երեկ ԱԺ ճեպազրույցում ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանի կողմից խախտված պայմանավորվածություններից մեկն էլ եղել է այն, որ խմբակցությունը տեղյակ չի եղել վերջինիս ԱՄՆ գործուղումից:

Yerkir.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, եւ ընդգծեց, որ «Ժառանգությունը» մոռանում է մի շատ կարեւոր փաստ, որ «Ազատ դեմոկրատները» առանձին քաղաքական ուժ է:

«Ժառանգությունում» կարող են որոշում կայացնել իրենց մասով, որ ամեն մեկը տեղյակ լինի, թե, օրինակ, ով ինչ է ուտում կամ ինչով է զբաղվում: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ներքին աշխատակարգը եւ թե ինչ կանոնակարգով պետք է առաջնորդվի: Խմբակցության անդամները տեղյակ են եղել իմ` ԱՄՆ այցերից, բայց ոչ նրա համար, որ ես կարեւոր եմ համարել նրանց տեղյակ պահել, այլ պարզապես այդպես է ստացվել»,- ընդգծեց Քոքոբելյանը եւ հավելեց, որ իր այցի մասին տեղյակ է եղել ամբողջ հասարակությունը, քանի որ հրապարակավ հայտարարություն է եղել, որ մեկնում է ԱՄՆ` Դեմոկրատական կուսակցության համագումարին մասնակցելու:

Երկրորդ անգամ, ըստ Քոքոբելյանի, ԱՄՆ մեկնել է առողջական խնդիրների պատճառով: Նա տեղեկացրեց անգամ, որ մինչեւ ԱՄՆ մեկնելը փորձել է հանդիպում ունենալ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն այդպես էլ ընդունելության չի արժանացել:

«Մնում էր Զարուհուն կամ Ռուբենին տեղյակ պահենք` հաց ուտում ենք, թե ոչ»,- նշեց Քոքոբելյանը, նաեւ հայտարարեց, որ «Ժառանգության» կողմից նման «էլեմենտար պատճառաբանություններ» բերելը խոսում է այն մասին, որ նրանք նպատակաուղղված քաղաքական շանտաժ են իրականացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031