
Սպարտակ Վարդանիչին նախևառաջ տարել են հարցաքննության Աշոցքի ոստիկանություն, այնուհետ տեղափոխել են Գյումրի: Քիչ առաջ նա հարցաքննվում էր Գյումրու ոստիկանությունում, որտեղից, սակայն, այս պահին բաց են թողել` նրա ընկերների ծափահարությունների ներքո:
Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանի որդին հետախուզման մեջ էր Սամվել Բալասանյանի թիմակիցներից մեկի հետ «ինչո՞ւ ես սատարում Բալասանյանին» թեմայով կռիվ սարքելու ու Գյումրու կենտրոնում կրակոցներ հնչեցնելու պատճառով:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց մեր տեղեկությունները` փոխանցելով, որ Սպարտակ Ղուկասյանը հայտնաբեվել է, և լրացուցիչ այս մասին կտեղեկացնեն:
Կարդացեք նաև
Նշենք, որ ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան,թե որտե՞ղ է Սպարտակը, պարոն Ղուկասյանն ասել էր. «Գնացել է արջ որսալու, հենց գա առաջին Ձեզ տեղյակ կպահեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































