Լրահոս
Օրվա լրահոսը

Р-Спорт.«Յուրա Մովսիսյան. ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն ինձ ավելի հարազատ են»

Նոյեմբեր 13,2012 17:38

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հանդես է գալիս նաև Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբում, «Էռ-սպորտ»-ին տված հարցազրույցում խոսել է նոյեմբերի 14-ին սպասվող Ռուսաստան-ԱՄՆ ընկերական հանդիպման մասին:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն կխաղա հաղթելու համար: Այնտեղի խաղացողները երաշխավորված չեն հիմնական կազմում խաղալու, բոլորը պետք է մարտնչեն, սա ևս մեկ հնարավորություն է հավաքականում ընդգրկվելու համար»:

Մովսիսյանը ժամանակին խաղացել է ԱՄՆ-ի ակումբներում,  2009թ. «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում նվաճել է MLS-ի գավաթը, այդ իսկ պատճառով նա խոստովանել է, որ այդ խաղում նա կաջակցի ԱՄՆ-ի հավաքականին:

«Իհարկե ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն ինձ ավելի հարազատ են: Կարծում եմ՝ խաղը ոչ- ոքի կավարտվի: Բայց շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչպիսի կազմեր կունենան թիմերը», – ասել է Մովսիսյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930