Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը չէր կարող կանխել Գեւորգ Մհերյանի սպանությունը

Նոյեմբեր 15,2012 11:49

ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել 3 տարի առաջ կատարված սպանությունը, սակայն ոչինչ չի արել։

Նրա խոսքով՝ Ալիկ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Գեւորգ Մհերյանի սպանությանը, ասել է, թե երբ կային կասկածներ՝ Գրիգոր Իգիթյանի հետ կապված: Երկու ժամ հետո նրան բերման են ենթարկել։ «Եթե կային կասկածներ, ու դու կասկածում էիր, բա հնարավո՞ր չէր այդ քո կասկածների մասին ի սկզբանե Գեւորգին տեղյակ պահեիր, որ այս մարդը կարոդ է այս քայլին գնալ։ Ավելին, Գրիգոր Իգիթյանը մինչեւ սպանությունը խարդախության հոդվածով արդեն պետք է կալանավորված լիներ, որովհետեւ դեկտեմբերի 26-իև նրա վճիռը կայացված էր, եւ դատարանի դահլիճից պետք է ձերբակալված լիներ, բայց չէին ձերբակալել։ Սա ես ինչպե՞ս հասկանամ»,- ավելացրել էր Գեւորգ Մհերյանը։

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից։

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Պետրոս Մհերյանի այս հայտարարությունը։

– Ի՞նչը կանխեի։ Եթե տենց մարդ կա, որ անտեսանելի, անհասկանալի անկանխատեսելի բանը կարոդ է կանխել, գտե՛ք այդ մարդուն, թող բոլոր ինքնասպանությունները կանխի։ Եթե տենց բան իմ մտքով անցներ, որ նրան վտանգ է սպառնում, իհարկե կկանխեի, ինչի՞ մասին է խոսքը։

Բայց հայրը վստահեցնում է, որ հենց Դուք կարող էիք։

– Անհեթեթ խոսակցություն է։ Չեմ ուզում իմանալ, թե ինչ կարող էր ասել իր հայրը, եթե անգամ նման բան է ասել։ Ո՞նց կարող էի ես իմանալ։ Իհարկե, ճիշտ է ասում, եթե իմանայի՝ կկանխեի, բայց ո՞նց իմանայի։

Հայրը բերում է հիմնավորում՝ անդրադառնալով Ձեր հարցազրույցներից մեկին, որում նշել եք, թե կասկածներ ունեք՝ Գրիգոր Իգիթյանի հետ կապված։ Սա ինչպե՞ս կբացատրեք։

– Դե պատմություն էր եղել իրանց մեջ, բայց դա այնպես չէ, որ պետք է կասկածեինք։ Իհարկե, քրեական գործ կար հարուցված՝ իրանց հարաբերությունների հետ կապված։ Կասկածի հիմքն ընդամենը դա է եղել, թե չէ կասկածներ որտեղի՞ց պետք է ես ունենայի։

Պետրոս Մհերյանը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 26-ին Իգիթյանի վճիռը կայացված էր, եւ դատարանի դահլիճից պետք է ձերբակալված լիներ, բայց չէին ձերբակալել; «Սա ես ինչպե՛ս հասկանամ»,- ֊նշել է հայրը։ Ինչպե՞ս կբացատրեք։

– Այդ առումով ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ Իգիթյանի խարդախությունների այդ գործով ես չեմ զբաղվել։ Չգիտեմ, տեղյակ չեմ։ Դա մինչեւ ոստիկանության հետ տեղի ունեցած դեպքը եղել է դատախազությունում կամ չգիտեմ որտեղ, չեմ հիշում։

Ի վերջո, այս գործը կբացահայտվի՞։

– Իմ հնարավորությունների սահմանում ես ամեն ինչ արել եմ, որպես իմ տեդակալի, նույնիսկ առաջին ամիսներին ինձ համար կյանքի նպատակ էր դարձել, որ բացահայտվի։ Հիմա որ չի բացահայտվել, ես ի՞նչ անեմ։ Հիմա գործն ընթացքի մեջ է, եւ շատ բաներ են եղել, որ տարիներ հետո են բացահայտվել։

Այսինքն՝ հույս ունեք, որ տարիներ հետո կբացահայտվի

– Իհարկե բացահայտվելու է, այսպիսի սպանությունը չի կարող չբացահայտված մնալ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930