Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Թուրք ընդդմիադիրը վարչապետին. փակիր ՆԱՏՕ-ի ռադարային կայանը, եթե անկեղծ ես»

Նոյեմբեր 20,2012 19:31

Եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոպիտ լեզուն Իսրայելի նկատմամբ իրոք անկեղծ է, ապա նա պետք է դադարեցնի ՆԱՏՕ-ի գործունեությունը Թուրքիայի ռադարային կայանում: Ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (լուսանկարում)` պնդելով, որ այդ հաստատությունը պաշտպանում է Իսրայելին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

«Եթե Էրդողանը հանուն Գազայի ինչ-որ բան է ուզում անել, նա կարող է դա անել շատ պարզ եղանակով: Եթե նա իրոք դեմ լիներ Իսրայելին, ապա նա կդադարեցներ «Քուրեչիկ» ռադարային կայանի գործունեությունը», – հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նա պնդել է, որ այդ կայանը ստեղծվել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակներով. «Էրդողան, դուք հորդորում եք Արաբական լիգային և ՄԱԿ-ին, որ գործողություններ ձեռնարկեն Գազայի համար. ինքներդ ձեռնարկեք ու օրինակ ծառայեք աշխարհին», – ասել է Քըլըչդարօղլուն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930