Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Օսկանյան. «Թեկնածուն պետք է լինի Ծառուկյանը»

Նոյեմբեր 20,2012 23:51

Վարդան Օսկանյանի Ֆեյսբուքյան գրառումը

Այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ տեղի ունեցան: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձևավորելու շուրջ: Մյուսը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում և Երևանում տարածքային կառույցների անդամների հետ, որոնց նպատակն էր քննարկել և նրանց տեսակետներն իմանալ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Առաջինի հետ կապված՝ երեկ «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումով ավարտվեց խորհրդակցությունների առաջին փուլը: Մենք հանդիպեցինք խորհրդարանում ներկայություն ունեցող քաղաքական բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի, որը չէր ցանկացել հանդիպել: Այս պահին հեռու եմ այն մտքից, որ ասեմ՝ ինչ-որ ընդհանուր օրակարգի շուրջ կա համաձայնություն, բայց կարող եմ ասել, որ այս ընթացքում առաջացավ բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ՝ բազմաթիվ ընդհանրություններով:

Երկրորդի հետ կապված՝ հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930