Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ նիստում նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցներին չեն անդրադարձել

Նոյեմբեր 28,2012 22:49

«Անկախ կուսակցական պատկանելությունից,  անկախ բարեկամական կապերից չենք ողջունում որեւէ քաղաքական գործչի եւ քաղաքացու կողմից օրենքի խախտում կամ բարոյական նորմերի հետ հակասող խնդիրներ»,- անդրադառնալով Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր   Գեւորգ Նահապետյանի ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջադեպին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ հավելեց՝  եթե կա հանցակազմ, ապա ինքը  իրավական  հարթության վրա գտնվող հարցերին գնահատականներ չի տալիս: Իսկ  ՀՀԿ գործադիր նիստում, ըստ պարոն Շարմազանովի,  ոչ միայն չի քննարկվել պատգամավորի պահվածքին վերաբերող հարցը, այլեւ վերջերս ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ հարցեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930