Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՀ-ում հայաստանցի չորս բռնցքամարտիկներից երեքը մեկնարկեցին հաղթանակով

Նոյեմբեր 30,2012 12:09

 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեց ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության առաջին օրը: Ռինգ մտած Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներից երեքն առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ միայն մեկը պարտություն կրեց:
Ադրբեջանցի Նասրադդին Մամմադովի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո մեր հավաքականի հաջողությունը զարգացրին 49 կգ քաշային Հայկ Նազարյանը (նկարում), որը 21:12 հաշվով պարտության մատնեց իտալացի Ջիանլուկա Կոնսելմոյին եւ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը: Նա պայքարից դուրս թողեց Տայպեյի ներկայացուցիչ Յու-Լին Լիուին: Ցավոք,  Յուրիկ Միքայելյանը (69 կգ) չկարողացավ հաղթահարել Գերմանիան ներկայացնող Աբաս Բարաոյի արգելքը եւ լքեց առաջնությունը:
Այսօր հայաստանցի եւս հինգ երիտասարդ բռնցքամարտիկներ են ներգրավվելու պայքարի մեջ: Նրանք ներկայացնում են 60, 81, 91 եւ +91 կիլոգրամ քաշային կարգերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930