Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությանը կոչ է արվում չխախտել օրենքը

Դեկտեմբեր 12,2012 16:30 Share

Նոյեմբերի 9-ին Երևանում տեղի էր ունեցել բողոքի ակցիա տեղափոխված 51 հուշարձանները իրենց պատմական վայրերը վերադարձնելու պահանջով:

Ակցիայի ժամանակ Պատմական հուշարձաններ պահպանություն քաղաքացիական նախաձեռնության կողմից նամակ էր հանձնվել մշակույթի նախարարությանը, որտեղ հստակ շեշտադրված էին նախաձեռնության մտահոգություններն ու պահանջները: Մշակույթի նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ կպատասխանի օրենքով սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում:

Այս ժամկետը լրացել է, սակայն նախարարությունը այդպես էլ չի պատասխանել նամակում տեղ գտած հարցերին, ավելին՝ անգամ փոխել է ցուցահանդես կազմակերպելու ի սկզբանե հայտարարված դրդապատճառներն ու սկզբունքները: այս մասին հայտնի դարձավ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, ինչը կասկածի դակ դրեց թե՛ մասնագիտական մոտեցումը, թե՛ ծրագրի նպատակն ու էությունը:

Արձանագրում ենք ևս մեկ փաստ. առանց այդ էլ իր գործառույթը ֆինանսների բացակայության պատճառաբանմամբ վատ կատարող նախարարությունը խախտում է օրենքը, որը կարծում ենք գոնե այս անգամ ֆինանսների հետ կապ չունի:

Նախաձեռնությունը ևս մեկ անգամ կոչ է անում նախարար Հասմիկ Պողոսյանին և փոխնախարար Արև Սամուելյան երկար ժամկետով չխախտել իրենց իսկ նշած և արդեն իսկ կողմից արդեն խախտված օրենքը:

 

«Պահպանենք պատմության հուշարձաները»

քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31