Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի որոշման մասին. «Դրա մեջ կա և՛ հիմք, և՛ հաշվարկ, և՛ իմաստություն»

Դեկտեմբեր 12,2012 20:09 Share

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի  ասուլիսի ժամանակ   «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարեց, որ ինքը հաստատ առաջադրելու է  իր թեկնածությունը  առաջիկա նախագահական ընտրություններում: Եվ մինչ մենք հետաքրքրվում էինք, թե Րաֆֆիի Հովհաննիսյանի դիտարկմամբ` արդյո՞ք  Գագիկ Ծառուկյանը կդառնա ընդդիմության միասնական թեկնածու, և այդ դեպքում պատրա՞ստ է  պարոն Հովհաննիսյանը հրաժարվել իր առաջադրվելու մտքից ու միանալ ընդդիմադիր մյուս ընկերներին, լրագրողներից մեկը ներս մտավ` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու: Լսելով սա` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսպես արձագանքեց. «Դա ինձ համար նորություն  չէր, մենք միշտ այդ մասին ասել ենք, որ խաղ է գնում, և այդ խաղերի արդյունքում քաղաքական դաշտը բավականին կորուստներ կունենա, այս ամբողջ գործընթացը խաղ է  եղել գոնե մեզ համար»:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ ինքը հարգանքով է վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը: «Կարծում եմ այդ որոշման մեջ կա հիմք և՛ հաշվարկ, և՛ իմաստություն , բայց հիմնական քննությունը այն է, թե ինչ շարունակություն է  ունենալու այդ խոսքը: Եթե մենք խոսում ենք իրավական, ազգային, քաղաքացիական սահմանադրական դե յուրե պետություն ստեղծելու մասին, և ինքը նույնպես  ամեն ինչով հանդերձ նվիրված է այդ ապագային , այդ տեսլականին` դուրս գալու նախորդ կուսակցապետական կոալիցիայի շրջանակներից ,   ինքը այլևս կարող է այդ խոսքը գործով ապացուցի ու ամբողջացնի: Կսպասենք, թե դա ի՞նչ է նշանակում, խոսքը ինքը հարգանքի արժանի է, դա նշանակում է , որ ամեն ինչ չէ , որ պաշտոնի մասին է, իսկապես հարգում եմ այդ որոշումը, հարցն այն է, թե գործնական ինչ արտացոլանք պիտի գտնի, դրա պատասխանը առաջիկա շաբաթների ընթացքում միասին կտեսնենք», -ասաց «Ժառանգության» առաջնորդը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31