Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլոգում միշտ գիշեր է, գեղեցիկ երաժշտություն». Երիտասարդ բլոգեր

Հունվար 09,2013 16:10

Վանիկ Հովակիմյանը 2012թ.-ին դեռ դպրոցական էր ու մասնակցում էր շարադրության մրցույթի: Այդ ժամանակ մտքով չէր էլ անցնում, որ կարող է թերագնահատվել եւ պարտվել: Վանիկի խոսքով, դրանից հետո է որոշել բացել «Մի օր ես կգամ բլոգը»: Ինչպես ինքն է ասում` սկզբում այն նախատեսված է եղել թեթեւ նպատակների համար, սակայն հետագայում դարձել է բլոգերի կյանքի օրագիրը. «Ինչ որ բան ապացուցել մեկին` դա արդեն ինձ համար թեթև նպատակ է»:

Վանիկը խոստովանում է` բլոգի գրառումները ռոմանտիկ են եւ տխուր: Ռոմատիկ են, քանի որ մի ժամանակ սիրել է, և տխուր, քանի որ  այդ ժամանակը հեռացել է, բայց «անժամանակվել»  իր ներսում:
Կյանքում բլոգերն այդպիսին չէ: Կարծում է` կյանքը պահանջում է այլ լինել. «Կյանքում միայն ինքս ինձ հետ եմ այդպես»:
«Մի օր ես կգամ» բառերը լսել է մի աղջնակից եւ որոշել է այդպես վերնագրել նաեւ իր բլոգը:
Վանիկի առաջին գրառումը բլոգում եղել է ընդամենը մի քանի տող: Այժմ դրանց թիվը 100- ից ավելի է, սակայն բլոգերի խոսքով, բոլորը քիչ-քիչ հեռացվում են, կարծես ազդարարելով բլոգի վերջի մասին: Նա երբեք չի կարդում իր գրառումնները: Չնայած դրան, ունի մի գրառում, որը շատ է սիրում: Այն կոչվում է` «Անառակ ազատություն»: Բլոգերը զգուշացնում է`արգելվում է 18 տարեկաններից ցածր անձանց մուտքը բլոգ, քանի որ կան գործեր որոնք էլ ավելի ազատ են:
«Ինչքանով որ տարօրինակ լինի, որ բլոգը շատ է ազատ, լսել եմ գրեթե դրական կարծիքներ, անգամ շատերի կողմից սիրված է: Վատ արձագանքնները եղել են մի քանի հոգու կողմից, ում համար, երևի թե, անսովոր էր գեղարվեստական սեռական կյանքը»:
Խոսելով ապագա անելիքների մասին` բլոգերն ասաց, որ ապրիլ ամսին ցեղասպանության մասին պատմվածք կլինի: Բլոգը ներկայումս  ինչ-ինչ պատճառներով դուրս է Վանիկի ուշադրության կենտրոնից, սակայն խոստանում է` այն կաշխատի իր հունով ու նորացված մտքերով :

«Երբ մտնում եմ, այստեղ հանգստանում եմ, բլոգում միշտ գիշեր է, գեղեցիկ երաժշտություն: Ինձ թվում է`դա այլ կյանք է, որտեղ միայն ես եմ ու իմ մտքերը»,- ասում է նա:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031