Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ՝ ոճրագործներին ընդդիմություն մի ասեք»․ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյան

Մարտ 01,2021 17:30

«Պետք է ամաչեն «Մարտի 1»-ի անունը տալիս։ Ավելին՝ իրավունք չունեն առհասարակ «Մարտի 1»-ից խոսելու, որովհետեւ «Մարտի 1»-ից խոսողները վաղուց պետք է բանտերում լինեին»,-2008թ․-ի մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե այսօր ՀՀ-ում նոր «Մարտի 1»-եր չպետք է լինեն՝ ասաց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Զոյա Թադեւոսյանը։

«Ոճրագործությունն այդպես էլ չբացահայտվեց, մեղավորները պատասխան չտվեցին, եւ այսօր այդ մեղավորները փորձում են հեգնանքով վերաբերվել մեզ, ինչպես Սերժն էր իր վերջին օրն ասում՝ «Մարտի 1»-ը մոռացե՞լ եք․․․»,-հիշեց Զոյա Թադեւոսյանը։

 

 

«Այսօր Բաղրամյան պողոտայում նրանք նորից ցույց են տալիս իրենց հանցագործ, ոճրագործ կերպարը։ Անգամ սպառնում են, որ ոտք կկոտրեն, գլուխ կջարդեն, կայծակնային արագությամբ իշխանություն կվերցնեն։ Այսինքն, սահմանադրությունը նրանց համար թուղթ է, որը կարել են իրենց անճոռնի մարմիններին համարժեք։ Խնդրում եմ՝ ոճրագործներին ընդդիմություն մի ասեք։ Նրանք չեն կարող ընդդիմություն կոչվել, նրանք թալանել եւ կեղեքել են երկիրը»,-նշեց Զոյա Թադեւոսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031