Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը ՀԱԿ-ի «պորտը կտրող մանկաբարձն» է եղել

Հունվար 11,2013 21:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես կարծում եմ, որ կոնգրեսը իրեն խանդոտ սիրուհու պես է պահում Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Կոնգրեսը պետք է օգնի Հրանտ Բագրատյանին, որովհետեւ Հրանտ Բագրատյանը Կոնգրեսին օգնել է: Գոնե իր պարտքը պետք է վերադարձնի՝ մեկ: Երկրորդը՝ Կոնգրեսի օրորոցի մոտ կանգնած է եղել: Կոնգրեսը երբ ծնվում էր, Հրանտ Բագրատյանն է ընդհանրապես պորտ կտրող մանկաբարձը եղել Կոնգրեսի: Ինքը եւ իր ընկերները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ համակիր, Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Հիշեցնենք, որ որոշ կոնգրեսականներ այս օրերին Հրանտ Բագրատյանին սոցիալական ցանցերում դավաճան են հռչակում՝ առաջադրվելու եւ Սերժ Սարգսյանի «ապօրինի ռեժիմը լեգիտիմացնելու» համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: