Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չեմ գտնում, որ կարող էին այս իշխանությանը որեւէ ձեւով օգնել»

Հունվար 14,2013 14:28

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ այս ընտրություններին ոչ մի բան չի փոխվել. «Ձեր կուսակցության նույն օլիգարխները պետք է նույն գումարը տան: Նույն մարդիկ ղեկավարում են ձեր շտաբը: Այն մարդիկ, որոնք հասարակության կողմից մեղադրվում էին կեղծիքների մեջ, նորից ղեկավարում են: Ի՞նչն է փոխվել, որտեղի՞ց կարող ենք այդ հավատը ունենալ, որ այլ ընտրություններ են լինելու»:

Նրա խոսքերով՝ «Այսօր ցանկացած մարդ, որը ՀՀԿ-ն որոշեր, որ դառնա նախագահ, կդառնար նախագահ: Ուզեր՝ դուք կդառնայիք, կամ դուք վատագույնը չեք: Ցանկացած օլիգարխ, փողոցից վերցրած մեկին: Իսկ մեր նպատակը երբեք չի եղել Բաղրամյան 26-ում մեկին նստացնելը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ իմ միջոցով եկեք փոխենք այս իրավիճակը, ձեռք էին առնում, երբ գործիք էր ասում»,- դիմելով իր հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին՝ ասաց Հովհաննես Իգիթյանը:

Նրա հետ չհամաձայնեց պարոն Զաքարյանը՝ ասելով, որ միայն լիդերի խնդիր է:

Ըստ Հովհաննես Իգիթյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հեռացել քաղաքականությունից. «Ես էլ չեմ առաջադրվել: Դա չի նշանակում, որ ես հեռացել եմ քաղաքականությունից»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր մանդատը տալիս է Հրանտ Բագրատյանին, իսկ հիմա չի աջակցում նրան՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ Հրանտ Բագրատյանը աջակցության կարիք չունի, պրոֆեսիոնալ է:

Հարցին՝արդյոք ով առաջադրվում է, ջո՞ւր է լցնում իշխանության ջրաղացին՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչու են անհայտ մարդիկ առաջադրվել, բայց եթե խոսքը Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, ես չեմ գտնում, որ նրանք որեւէ ձեւով կարող էին այս իշխանությանն օգնել՝ առաջադրվելով, թե չառաջադրվելով»:

Հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չբոյկոտեց՝ նա պատասխանեց. «Հայաստանում բոյկոտի փորձ ունի միայն ՀՀՇ-ն: Բոյկոտը շատ ավելի դժվար է, քան անցկացնել միայն քո թեկնածուին: Բոյկոտը միայն առաջադրվելը չէ: Դա նշանակում է, որ դու այնքան ուժ ունես, որ համոզես հասարակության մեծամասնությանը, որ ակտիվ ձեւով չմասնակցելը կարող էր փրկել իրավիճակը: Եթե այդպիսի լիդեր լիներ…որը կպայքարեր վարչական այս մեխանիզմի դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031