Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում սպայի սպանության գործով հայ է ձերբակալվել

Մարտ 06,2017 14:02

Մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ծնունդով Հայաստանից՝ 63-ամյա տղամարդ, որը կասկածվում է  ՌԴ Պատժի իրականացման դաշնային ծառայության վարչության սպայի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

«Ներկայում ձերբակալվածի մասնակցությամբ անցկացվում են քննչական գործողություններ՝ ուղղված հանցագործության հանգամանքները, այդ թվում հանցագործության դրդապատճառը պարզելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 2-ին Լենինգրադի շրջանում կրակել են 34-ամյա փոխգնդապետ Նիկոլայ Չերնովի ավտոմեքենայի ուղղությամբ. վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031