Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Փարիզին կոչ է արել «նայել հայելու մեջ»

Մայիս 11,2021 12:13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ Ֆրանսիայից Բաքվի հասցեին հնչած քննադատություններին, պաշտոնական Փարիզին խորհուրդ է տվել «նայել հայելու մեջ» և հիշեցրել  է ֆրանսիական թանգարանում Ալժիրի ազգային դիմադրության շարժման առաջնորդների գանգերը:

Հիշեցնենք, Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդրա Լուրին հայտարարել էր, որ «մարդկանց մահը հաղթանակի վերածող վարչակարգը երբեք ժողովրդավարություն չի դառնա»:

«Ադրբեջանի դեմ «Ռազմավարի պուրակի» հետ կապված այդ կեղտոտ արշավը պետք է դադարեցվի: Ֆրանսիական թանգարանում ցուցադրված են Ալժիրի ազգային դիմադրության շարժման սպանված առաջնորդների գանգերը: Գնացեք և հայելու մեջ նայեք, քանի՞ անգամ դա պետք է կրկնեմ… Թող իրենց գործերով զբաղվեն: Նրանք իրենց խնդիրներն ունեն: Հազարավոր խնդիրներ»,- ասել է Ալիևը պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31