Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի` մեծ կղզի լիներ, ես, ամուսինս, երեխաներս` այնտեղ». Արկածը ամուսնական կյանքում

Հունվար 22,2013 18:25

Բոլոր ամուսնությունները նման են իրար, իսկ ամունսալուծությունները յուրովի հետաքրքիր են:
Ուիլ Ռոջերս

«Ամուսնանալուց մեկ տարի անց եկել էին կնոջս ձեռքը խնդրելու»,-պատմում է 31-ամյա Արտակը: Նա կնոջ հետ պսակադրվել է 4 տարի առաջ, ապրում էր Աբովյան քաղաքում (այժմ տեղափոխվել են-հեղինակ): Արտակի խոսքով՝ կինը՝ Լուիզան, հարևանների հետ այդքան էլ չէր շփվում, համարյա տանից դուր չէր գալիս, և շատերը կարծում էին, որ կինը նրա բարեկամուհին է: «Եկել էին տանս մեջ ու համոզում են, որ Լուիզան լավ աղջիկ ա, սիրուն ա, իրանց տղային համապատասխան, կատաղել էի: Ներս մտա էն պահին, երբ գովում էին կնոջս, իսկ մայրս շփոթված էր»,-պատմում է նա: Բարեբախտաբար, հյուրերը հասկանում են իրենց սխալմունքը և այլևս չեն անհանգստացնում: Արտակը, սակայն խոստովանում է, այդ դեպքից հետո հաճախ է պատահել, որ ինքն ու կինը իրենց նոր ծանոթներին չեն խոստովանել իրենց ամուսնացած կարգավիճակը՝ փորձով միմյանց ապացուցելու, որ իրենք դեռ գրավիչ են ու հետաքրքիր այլոց համար:
Շատերի պնդմամբ, արկածախնդրությունը ավելի շատ բնորոշ է երիտասարդությանը և հատկապես չամուսնացած մարդկանց: 35-ամյա Մերին նախաամուսնական արկածներից հիշում է` մի օր ընկերոջ հետ (ում հետ այժմ ամուսնացած է-հեղինակ) գնում է եկեղեցի, ներկա լինում ինչ-որ մեկի հարսանիքին, գրազ գալիս, որ ինքը կհամբուրի հարսին ու փեսային: «Գրազը շահեցի, իսկ Գևորգը ստիպված եղավ գրկել ինձ հասարակության առաջ»,-ասում է նա: Նարինեն նաև պատմում է՝ մայրը զգուշացրել էր տուն վերադառնալ մինչև ժամը 7-ը: «Ուշացա, մամաս ջղայնացավ, նույնիսկ դուռը չբացեց՝ «Գնա այնտեղ, որտեղից եկել ես»: Ես էլ առանց առարկելու գնացի Գևորգի հետևից, մեկ էլ տեսնեմ գոռում ա. «Այ աղջի, հետ արի, հո դու խայտառակ չես»:
Տարածված կարծիք կա, որ ամուսնանալուց և հատկապես երեխա ունենալուց հետո կնոջ կյանքը որոշակիորեն «կորցնում է իր ազատությունը» և դառնում ավելի միապաղաղ: 5 տարվա ամուսիններ Լիլիթը և Գոռը հավաստիացնում են՝ երեխայի ծնունդը չի խանգարում, որպեսզի զույգը վարի արկախծախնդիր կյանք: «Երեխային թողնում ենք տատիկի մոտ և համարյա շաբաթը երկու անգամ գնում ենք զբոսնելու, այցելում սրճարաններ, թատրոն: Մի քիչ համեստ ենք մեր զգացմունքները փողոցում դրսևորելու մեջ, օրինակ՝ այգում չենք համբուրվում, բայց դա չի նշանակում, որ մենք քար ենք ու չենք վայելում կյանքը»,-ասում է 25-ամյա Լուսինեն: Նա հավելում է, որ երբեք չի կշտամբում ամուսնուն ալկոհոլ օգտագործելու համար. «Մինչ ամուսնությունը շատ ենք վիճել, բայց նա, տեսնելով, որ չի կարողանում փոխել ինձ, ինքը համակերպվեց»,-ասում է 29-ամյա Ստեփանը: Վերջինս հավաստիացնում է՝ կինը իր հետ հավասար ալկոհոլ է խմում, նա նաև կնոջը ծխել է սովորեցրել»: Իսկ Բադալյան ամուսիները իրար այնքան են սիրում, որ անչափ վստահում են և նույնիսկ չեն խանդում: Մի ժամանակ նրանք սոցիալական ցանցի միջոցով զրուցում էին տարբեր աղջիկներ հետ: «Տղամարդը մնում ա տղամարդ, ավելի լավ ա ես իմանամ, թե ում հետ ա խոսում, քան կասկածեմ: Բացի էտ՝ ես էլ պարապ չէի մնում»,-ասում է Նոնա Բադալյանը: Պատմում է՝ մի անգամ նույնիսկ ժամադրության են կանչել ինչ-որ մեկին, մանրամասնությունները, սակայն, չի ցանկանում պատմել: Շատ երիտասարդներ խոստովանում են՝ մինչ ամուսնությունը հաճախ երազել են միասին փախչել ու բնակվել ջունգլիներում, սակայն ամուսնության դեպքում էլ չէին հրաժարվի նման երջանկությունից: «Կուզեի` մեծ կղզի լիներ, ես, ամուսինս, երեխաներս` այնտեղ: Դա լրիվ կապահովեր մեր երջանկությունը: Սակայն մեկ-մեկ էլ ուզում եմ հավերժ ջահել մնալ, որ միշտ գրավեմ ամուսնուս ու նրա համար միակը լինեմ»,-ասում է 34-ամյա տիկին Մարինեն:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031