Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ քաղխորհրդի «գծատերերը» ամեն ինչ արեցին, որպեսզի ցույց տան, որ ճգնաժամը ոչ թե ՀԱԿ-ում է, այլ դրա մասին խոսող Մակեյանի կուսակցությունում

Հունվար 23,2013 11:18

Գաղտնիք չէ, որ Մակեյանի եւ ՀԱԿ քաղխորհրդի հայտնի գծի ներկայացուցիչների ջրերը դադարել էին մի առվով հոսել դեռ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մինչ այդ բացառապես իշխանափոխությունից եւ կեղծված ընտրություններից խոսող Կոնգրեսի ներկայացուցիչները մեծ հաճույքով վերցրեցին մանդատներն ու մոռացան «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի մասին։ Անցած ամիսներին թեեւ Մակեյանը հայտնում էր իր դժգոհությունը, սակայն դա անում էր դոզավորված՝ կտրուկ անցումներ չկատարելով ՀԱԿ-ի հայտնի գծից։ Սակայն սկանդալային ձայնագրության հրապարակումից եւ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումից հետո Մակեյանը հայտարարեց Հրանտ Բագրատյանին սատարելու եւ ՀԱԿ-ում առկա ճգնաժամի մասին՝ առաջարկելով որպես դրա լուծման առաջին քայլ՝ հեռացնել ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանին։

Ահա հենց սա էլ, փաստորեն, չներվեց Մակեյանին։ ՀԱԿ քաղխորհրդի «գծատերերը» ամեն ինչ արեցին, որպեսզի ցույց տան, որ ճգնաժամը ոչ թե ՀԱԿ-ում է, այլ դրա մասին խոսող Մակեյանի կուսակցությունում։

Այսպիսով՝ ՀԱԿ–ը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի հայտնի՝ «ով մեզ հետ չէ՝ տականք է» թեզը շարունակում է ամենակենսունակը մնալ Կոնգրեսում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ականատես եղանք դրա բազմաթիվ դրսետրումների՝ սկսած ՀԱԿ-ից առաջինը դուրս եկած Դավիթ Շահնազարյանի նկատմամբ իրականացվող սեւ  քարոզչությունից, «Հանրապետություն» կուսակցությունում խարդավանքների փորձերից, ավարտած Նիկոլ Փաշինյանի, Սոս Գիմիշյանի, Հրանտ Բագրատյանի եւ հիմա արդեն՝ Պետրոս Մակեյանի նկատմամբ իրականացված քայլերից։ Թե այսքանից հետո Կոնգրեսն ինչով է տարբերվում իշխանություններից, դժվար է ասել։ Ավելին, հետեւելով վերջին զարգացումներին՝ ակնառու է դառնում, որ հենց ՀԱԿ-ում է առկա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանություններին վերագրվող մոնղոլ-թաթարական համակարգը։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031