Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեժ գիծ»-ը գործում է: 20 օրում ստացվել է 79 հաղորդում

Հունվար 29,2013 21:42

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն:

2013 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 29 ընկած ժամանակահատվածում ստացվել է 79 հաղորդում:

Հաղորդումներից 3-ը Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձանց վերաբերյալ են, որոնց մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից  սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել: Վերջնական ցուցակները հրապարակելիս մահացածների անհատական տվյալներն ընտրողների ռեգիստրում չեն լինի:

Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացին հաշվառվել է 17.01.2013 թ.` ընտրացուցակները հրապարակելուց հետո: Վերջինիս պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները և տեղեկացվել, որ վերջնական ցուցակները հրապարակելիս տվյալներն առկա կլինեն ընտրողների ռեգիստրում:

Հաղորդումներից 11-ով հայտնվել են տեղեկություններ սեփականատեր չհամարվող անձանց բնակելի տարածությունում հաշվառման մեջ մնալու կապակցությամբ: Քաղաքացիներին պարզաբանվել են ՀՀ օրենսդրության պահանջները  բնակելի տարածության նկատմամբ օգտագործման կամ սեփականության իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու ընթացակարգի վերաբերյալ:

«Թեժ գիծ» ծառայությունում ստացված մյուս զանգերով պահանջվել են ընտրական գործընթացին չվերաբերող խորհրդատվություններ:

 

ՀՀ ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031