ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը չի բացառում, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը եվրոպացի դիտորդներն իրենց գնահատականների հիմք դարձնեն ու շահարկեն: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մինասյանն ասաց, որ դեպքի հետեւանքները ստվեր են գցելու ընտրական գործընթացի վրա.
«Այն ընտրական գործընթացի, որը աննախադեպ հաջող էր եւ կարող է բերի խնդիրներ հետընտրական զարգացումների եւ դրա գնահատականների տեսակետից»:
Պարոն Մինասյանի կարծիքով, դեպքի վերաբերյալ եվրոպացի դիտորդների արձագանքը պայմանավորված է նաեւ ներքին քաղաքական՝ գործիչների կեցվածքով, թե նրանք ինչ գնահատականներ կտան միջադեպի վերաբերյալ:
Նա նաեւ ասաց, որ Հայրիկյանի միջադեպը ձեռնտու էր բոլոր այն ուժերին, որոնք թշնամի էին Հայաստանի ժողովրդարացման եւ լեգիտիմ ընտրությունների ընթացքին: Գագիկ Մինասյանը չհստակեցրեց դրսի՞, թե՞ ներսի ուժերին նկատի ունի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































