Ձյուդոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Մասատո Ուտիսիբան բռնաբարության համար դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Դատարանը չի հավատացել 34-ամյա մարզիկին, որը հավաստիացնում էր, թե այդ աղջկա հետ սիրով զբաղվելը եղել է փոխադարձ համաձայնությամբ: Ձյուդոյիստի զոհը 2011 թվականին եղել է Տոկիոյի համալսարանի մի ուսանողուհի, որն այցելել էր ակումբ: Նրա պնդումներն այն մասին, թե ինքն այդ ժամանակ հարբած էր եւ ի վիճակի չի եղել վերահսկել իր գործողությունները, հիմնավորված են համարվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































