Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազինո գնալն արգելված չէ»,- վստահեցնում է էպոսագետը, նշելով, որ խաղամոլ չէ

Փետրվար 14,2013 14:06

Այսօր «Արմատ» ակումբում էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոսելով Հայրիկյանի գործով ձերբակալվածների մասին, ասաց, որ նրանցից մեկի  Խաչատուրի զոքանչը իր  դեմ խոսել է՝ ասելով,  թե  Հայրիկյանի մահափորձի պատվիրատուն Սեդրակյանն է եւ, որ ինքը Խաչատուրին մեղադրում է թմրամոլության մեջ. Զոքանչն ասել է նաեւ, որ Սեդրակյանը խաղամոլ է. «Թմրամոլ լինելու մասին ես չեմ հայտարարել, բայց այդ ինչ եմ խաղում ես, կամ`  կազինո գնալը արգելված չէ ու դրա համար ոչ մեկի չեն դատապարտում»:

Սեդրակյանն անդրադառնալով իր քարոզաշավին, հումորով ասաց, որ  մանկուց երազել է նման քարոզարշավի մասին, որ ինքն առաջադրվի ու թեկնածուներից մեկի դեմ մահափորձ իրականացվի: Ինչ վերաբերում է Հայրիկյանի գործով ձերբակալվածներին, ասաց, որ վստահ է, նրանց հենց այնպես չեն ձերբակալել, բայց համոզված չէ, որ հենց իրենք են հանցագործությունն արել.«Շատ հակասական բաներ կան, բայց այն, որ մասոնական կազմակերպությունները խնդիր ունեն իրենց ներկայացուցչին այստեղ դարձնեն նախագահ, դա հաստատ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728