Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են նշում Սուրբ Վալենտինը աշխարհի տարբեր երկրներում

Փետրվար 14,2013 19:11

Անգլիացիներն ունեն շատ հետաքրքիր սովորույթ՝ կապված այս տոնի հետ: Այն աղջիկները, ովքեր դեռ չեն ամուսնացել, փետրվարի 14-ի առավոտյան` արևածագից առաջ, կանգնում են պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Համարվում է, որ առաջին տղամարդը, ում նրանք կտեսնեն, ապագայում կլինի իրենց ամուսինը:

Այս օրըսիրելիի տան պատուհանի տակ երեք երաժիշտների ընկերակցությամբ սերենադ երգելու սովորույթն ընդունված է հատկապես Մեքսիկայում:

2 (1)

 

Ավստրալիայում ժամանակին ընդունված էր նվիրել վալենտիններ, որոնք պատրաստված էին ատլասե բարձից` զարդարված ծաղիկներով ու գունավոր խեցիներով: Այսօր նման նվերներ մատուցելն արդեն կորցրել է իր նշանակությունն ու կարևորությունը, և հիմա նախընտրելի է նվիրել պարզապես բացիկներ ու ծաղիկներ:

3 (2)

 

Այս տոնն առավել հետաքրքիր և արտասովոր ձևով է նշվում Հոլանդիայում: Այսօր հոլանդուհիները կարող են իրենց սիրելի տղամարդուն ամուսնության առաջարկություն անել: Առաջարկը մերժելու դեպքում տղամարդը պարտավորվում է վերջինիս համար մի գեղեցիկ զգեստ գնելու:

4 (2)

Իտալիայում սկիզբ առած Սուրբ Վալենտինի օրը անվանում են նաև «քաղցր» օր: Այստեղ ընդունված է միմյանց նվիրել քաղցրավենիք :

 5 (1)

Որքան էլ, որ տարօրինակ է, բայց այդուհանդերձ կան մարդիկ, որոնք եթե փորձեն որևէ կերպ առնչվել այս տոնի հետ, ապա խնդիրներ կունենան օրինապահ մարմինների հետ: Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ պաշտոնապես արգելված է այս տոնը:

6

 Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728