Լրահոս
Օրվա լրահոսը

Ղուկաս Մեհրաբյանը Մակեյանի ելույթները համարում է «Միրոյի զրույց» (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 19:37

«Պետրոս Մակեյանի ծրագրերն ու ելույթները նույնն են՝ ինչ Ակսել Բակունցի Միրոյի զրույցը: Անընդհատ թղթեր է բերում, պահանջում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, լսի իր ծրագիրը: Համաշխարհային հեղափոխություն, համաշխարհային տնտեսության զարգացում: Պետրոս Մակեյանը չունի այդ մտավոր կարողությունը՝  նման փաստաթուղթ ստեղծելու: 14 տարի աշխատել ենք նրա հետ, փորձել ենք անընդհատ կոծկել նրա անգրագիտությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հեռացված փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Ղուկաս Մեհրաբյանը մոտ կես ամիս առաջ հեռացվել է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կողմից: Կուսակցության նախագահը նրան մեղադրում է կուսակցությունը կազմաքանդելու պատվեր կատարելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Ղուկասիկ ախր դու ՀՀՇ էիր, հիմա էլ Ձեր ՀՀՇներով իրար եք կրծում ՞:Էդ անտեր կերամանին մոտ կանգնելը լավ էր լավ, հիմա էլ ուրշներն են լափում այս երկիրը ՞: Հերիք չեղավ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728