Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօ բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է

Փետրվար 17,2013 15:46

Լաուրան այսօր չի բարկացելու իր ծնողներին, սիրով բարևելու և ժպտալու է անծանոթներին, օգնելու է փողոցն անցնող տարեցներին և գումար է տալու մուրացկաններին: Իր բարությունը նախընտրում է այսպես արտահայտել. «Մենք շատ տխուր ենք: Եկեք բոլորս փոխենք մեր տրամադրությունը դեպի լավը. չէ՞ որ մենք մեր բացասական աուրայով ազգդում ենք միմյանց վրա: Ավելի լավ է մի կտոր սեր, հարգանք ու ուրախություն բաժանենք բոլորիս: Բարի եղեք ժողովուրդ»,-ասում է նա:
Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային տոնի նախաձեռնությունը միջազգային բարեգործական կազմակերպություններինն է: Նրանք եկել են այն եզրակացության, որ բարի արաքը չպետք է ակնկալիքներ ունենա: Նաև անհրաժեշտ է տարին գեթ մեկ անգամ բարություն անել անծանոթներին: Ի դեպ, բարության միջազգային օրն էլ նշվում է նոյեմբերի 13-ին: Սակայն պետք չէ սպասել այդ օրերին՝ օգտակար գործեր կատարելու համար կարելի է թեկուզ փոքր քայլերով օգնել այլոց:
9-ամյա Աստղիկը արդեն բարի գործ կատարել է. պարի խմբակից վերադառնալու ճամփին իր քաղցրավենիքը կիսել է երթուղայինում կողքին նստած մի աղջկա հետ. «Մենակ չէի ուտելու, ինձ էլ են շատերը կոնֆետ ու պեչենի տալիս, համ էլ ոնց որ թե ինքն էլ էր սոված»,-ասում է փոքրիկը: Կան նաև մարդիկ, ովքեր հավաստիացնում են ՝ չեն պատրաստում բարի գործ կատարել այլոց. այդ քայլը նրանցից են ակնկալում: Այնուամենայնիվ, բարի մարդիկ այդպիսի սկզբունքներով չեն շարժվում, քանի որ նրանց խոսքով՝ բարությունը բարություն չի լինի, եթե դրանում շահ առկա լինի: Մայր Թերեզայի պատվիրանների մեջ է մտնում հետևյալ կետը. «Եթե դուք բարություն եք արել, մարդիկ մեղադրելու են ձեզ անձնական դրդուների մեջ: Միևնույնն է, բարություն արեք»:
Բարությունը արտահայտվում է նաև ֆինանսապես օգնելու միջոցով, ինչը, իհարկե, ոչ բոլորին է հաջողվում: Սովորաբար բարեգործական կազմակերպությունները այսօր ավելի բուռն են կազմակերպում բազում միջոցառումներ:
«Այսօր ոչ մեկի չեմ վիրավորի», «Կշնորհավորեմ բոլորին», «Հայրիկիցս փող չեմ ուզի». «Առավոտ երիտասարդականի» հարցին, թե ինչ բարություն են երիտասարդները պատրաստվում անել, պատասխանեցին այդպես:

Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728