Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ». «Իշխանությունները ձախողվեցին»

Փետրվար 23,2013 17:02

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:

Ցավոք, տարիներ շարունակ, մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը և ընտրական ինստիտուտների ձևախեղմանը: 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, և նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները ձախողվեցին, իսկ ժողովուրդը հերթական անգամ ոչ ասաց նրանց վարած քաղաքականությանը:

Մենք վստահ ենք, որ դարավոր իմաստությունը և քաղաքական այդ դժվար ճանապարհը, որ բոլորս անցել ենք համատեղ, հնարավորություն կտա ամփոփել ժողովրդի հաղթարշավը դեպի ազատ ու մրցունակ պետության հաստատում:

Մեր ողջ համոզմունքով և գործունեությամբ փաստում ենք մեր նվիրվածությունը և հետևողական պայքարը հանուն ազատության,  արդարության և ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում:

 

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

23 փետրվարի, 2013թ.

ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. RM says:

    Իսկ ուր եք? Երբ ազգային ժողովի ընտրություններն էին, հորթկ խանդավառությամբ միացաք Րաֆֆուն …. հիմա ուր եք?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728