Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոռանում են, երիտասարդներին են շնորհավորում». Հայրենիքի պաշտպանի օրվա մասին

Փետրվար 23,2013 17:04

Փետրվարի 23-ը հայրենիքի պաշտպանի օրն է: 1922թ. այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում տոնը նշվում էր որպես համաժողովրդական տոն` Սովետական բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն անվանափոխվել է ու կոչվում է` Հայրենիքի պաշտպանի տոն: Հայաստանում եւս նշվում է այն, սակայն Սրբ. Վալենտինի նման մարդկանց մեջ տարակարծություն կա տոնի հանդեպ: Ոմանք համոզված են` պետք է նշել, ոմանք էլ` դեմ են: Որոշեցինք հարցնել քաղաքացիների կարծիքը:

«Ես դեմ չեմ, որ Հայաստանում այս տոնը նշվի»,- ասում է 25-ամյա Հայկը: Նա ծառայել է հայկական զինված ուժերում` 2010-2012թթ.: Ինքն ինչ կապ ունի տոնի հետ, դժվարանում է ասել,  բայց նշում է` առավոտից բազում շնորհավորանքներ է ստացել:
45-ամյա Արմեն Նահապետյանն այն կարծիքին է, որ սա բոլոր զինվորների տոնն է` անկախ նրանից, թե երբ եւ որտեղ են ծառայել կամ ծառայում: Նա մի դժգոհություն ունի. «Մեզ մոռանում են, երիտասարդներին են շնորհավորում: Բան չունեմ ասելու`իրենց տոնն էլ է, բայց ու±ր էին իրենք, երբ մենք էինք ծառայում J»:
Իսկ Արմինեն անակնկալ է պատրաստել իր հայրիկի համար: Պատմում է` առավոտից խանութներում փնտրել է նվեր, սակայն այդպես էլ չգտնելով` որոշել է պտտվել նաեւ վերնիսաժում. «Այնտեղից գնել եմ խորհրդային ժամանակների կրծքանշան եւ հենց դա էլ կնվիրեմ հայրիկիս»,- ասում է նա:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728