Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանի «բացահայտումները»

Փետրվար 25,2013 21:14

Այսօր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը  Aravot.am-ին մի քանի բացահայտումներ ներկայացրեց:

 
Ըստ պարոն Մուկուչյանի` նախագահական ընտրություններին «Ժառանգության»  կողմից հայտեր են ստացել ընտրատարածաքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակել այնպիսի քաղաքացիների, որոնք Հայաստանում չեն եղել: «Դեպքերը դժվարանում եմ այս պահին ասել, բայց մեկ-երկու դեպք չէ, որ եղել է»,- պատմեց պարոն Մուկուչյանը: Նա դժվարացավ ասել, թե «Ժառանգության»  ինչին էր պետք հանձնաժողովում ընդգրկել ոչ հայաստանաբնակներին:

ԿԸՀ նախագահի խոսքերով, որ հանձնաժողովի անդամներին կուսակցությունը իր քմահաճույքով չնշանակի ու հետո փոխարինի ուրիշներով, օրենքով սահմանված է՝ հանձնաժողովի անդամները  կարող են փոխարինվել միայն  իրենց  ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո:

Ըստ նրա` «Ժառանգության» որոշ հանձնաժողովականներից ստացել են ինքնաբացարկի դիմում, հետո պարզել, որ նրանք տեղյակ չեն  իրենց ինքնաբացարկի դիմումից. «Դիմումը բավարար է, որ ինքնաբարկն ընդունվի: Ինքնաբացարկն ընդունվել է, նշանակվել է նոր անձ, ժամանակ չունենք ավելորդ հետաքննություն իրականացնելու: Հետագայում պարզվել է, որ նշված անձինք, չգիտեմ նշանակվելուց տեղյակ եղել են, թե՝ ոչ, բայց որ իրենց հանել են, դրանից տեղյակ չեն եղել»:

«Ժառանգության» պարզաբանումը պարոն Մուկուչյանի բացահայտումների վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛…ժամանակ չունենք ավելորդ հետաքննություն իրականացնելու՛՛: Սա ինձ հիշեցնում է Թումանյանի հեքիաթի հայտնի հերոսին. ՛՛Ես ժամա՛նակ չունեմ, վռազ եմ, Աստված ինձ բախտ ա տվել, գնամ բախտս գտնեմ՝ վայելեմ…՛՛

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728