Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ լացող կնոջը. «Պինդ կացեք մի ամիս ու մի փոքր» (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 23:07

IMG_1995Մեծամորում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո «Ժառանգության» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանին մոտեցավ մի բնակիչ ու սկսեց լաց լինելով պատմել՝ «27 տարեկան տղես մեռավ»: Ստյոպա Սաֆարյանին այլ բան չէր մնում անել, քան ցավակցել. «Ողորմի իրեն, մայրիկ ջան: Պինդ կացեք, իր հիշատակը վառ մնա: Դուք էլ երկար ու արժանապատիվ կյանք ունենաք»:

Նա հորդորեց ծեր կնոջը 1 ամիս էլ համբերել. «Մի ամիս, մի փոքր: Հասնելու ենք այդ հաղթանակին»:

Aravot.am-ի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ փոփոխություն կլինի՝ կինը պատասխանեց. «Որ էսպես էթա՝ կհավատամ: Բա ի՞նչ անեմ չհավատամ: Հավատով ա կապրինք»:

Մեր հարցին՝ ի՞նչ դժգոհություններ ունեք տեղի իշխանություններից՝ մեծահասակ կինը ժպտաց՝ ասելով, թե չունի: Այնուհետեւ նա ավելացրեց. «Մենակ ես եմ, թոշակ ա կառիմ: Դե խասկցի, էլի: 20 հազար եմ ստանում, դե ապրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728