Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի կինոքննադատ. «Հայաստանի հետ իմ կապը էգոյանական ֆիլմերով է ստեղծվել»

Մարտ 06,2013 22:10

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հրավերով Հայաստանում է բրիտանացի ճանաչված կինոքննադատ, International Film Guide-ի խմբագիր Յան-Հեյդն Սմիթը : Նա այս օրերին դասընթացներ է անցկացնում կինոլրագրողների եւ կինոսիրողների համար: Քանի որ պարոն Սմիթը մի առիթով նշել էր, որ Հայաստանի հետ իր կապը Ատոմ Էգոյանի ֆիլմերի միջոցով է ստեղծվել, Aravot.am-ը հետաքրքրվեց՝  էգոյանական ֆիլմերի հատկապես ի՞նչ գծեր կառանձնացներ:

Կինքննադատը Էգոյանին բնորոշեց իբրեւ հանճարեղ ռեժիսոր, ասելով, որ շատ ռեժիսորների նման Էգոյանը եւս ունեցել է Հոլիվուդին շատ մոտենալու «վտանգը»,  եւ որ Հոլիվուդի մեջ «ներծծվելու» արդյունքում ռեժիսորը կարող էր  կորցնել իր  անհատական  ձեռագիրը: Սակայն, ըստ նրա, Ատոմ Էգոյանին հաջողվել է պահպանել ինքնատիպությունը եւ նկարել առանձնահատուկ ֆիլմեր:

Կինոքննադատը խոսեց Էգոյանի «Էկզոտիկա», Next of King, «Օրացույց» ֆիլմերից եւ հայկական ազգային հատկանիշները դրանցում ներկայացնելու կերպից: Ինչ վերաբերում է «Արարատին», այս գործի եւ Սերգեյ Փարաջանովի ոճի ու մեթոդների միջեւ մեր զրուցակիցը մի շարք ընդհանրություններ է գտել: Ասում է. «Կարծում եմ, որ Էգոյանի հանճարեղությունն այն է, որ ժամանակակից լուծումներով պատուհան է բացում դեպի անցյալ ու նախնիների ժառանգություն»: Նմանօրինակ ֆիլմեր են՝  օրինակ  Քենթ ՄաքՔենդզիի The Exiles եւ 90-ականների նկարված Smoke Signals-ը, որոնց շնորհիվ մոտիկից ծանոթացել է ամերիկյան հնդկացիների մշակույթին: Կինոքննադատի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031