Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀԱԿ-ն ուզում ավագանու ընտրություններին միասնական մասնակցել

Մարտ 07,2013 17:24

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Արդյոք ակտի՞վ են քաղաքական կուսակցությունները, ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն ավագանու ընտրությունների մասնակցության նկատմամբ: Այս հարցերի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություններ ստացավ «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանից: Նրա կարծիքով` կուսակցություններն ակտիվ են և բոլորն էլ շահագրգռված են մասնակցությամբ. «Եթե նախկինում քաղաքական կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից խուսափում էին հոգեբանական առումով` մտածելով, եթե պարտվեն, նրանց հեղինակությունը կընկնի, ապա Երևանի ավագանու ընտրություններում բոլոր կուսակցություններն ակտիվ կլինեն: Չմասնակցելը ցանկացած կուսակցության համար սխալ է` հատկապես խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո շատերը գիտակցում են տեղական ընտրությունների մասնակցության կարևորությունը»:

Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի առաջարկին` միասնական հանդես գալ ավագանու ընտրություններին, պարոն Երիցյանն այսպիսի գնահատական տվեց. «ՀԱԿ-ի համար Երևանի ավագանու ընտրությունները ռիսկային են` ելնելով վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներից: Դրա համար էլ ՀԱԿ-ը ձգտում է այլ կուսակցությունների հետ մասին գնալ: Ընդհանրապես տեղական ընտրությունները պառլամենտականի նման են` համամասնական ընտրակարգով, և տրամաբանական չէ, երբ ընտրություններից առաջ կուսակցությունները կոալիցիա են կազմում: Տրամաբանական է, երբ առանձին կուսակցություններ մասնակցում են ընտրություններին, ձայներ հավաքում և ավագանու կազմում կարող են կոալիցիա կազմել, քանի որ նախօրոք միավորվելը հանգեցնելու է կոնֆլիկտների, շահերի բախման: Գնահատելով իրավիճակը` կարծում եմ, որ կուսակցությունները միասնական ցուցակներով ընտրության չեն գնա: Միավորման միակ հնարավոր տարբերակը կարող է լինել «Ժառանգության» և ՀՅԴ-ի ցուցակը, բայց ոչ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031