Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Պլատինին շնորհավորել է Ռուբեն Հայրապետյանին

Մարտ 12,2013 16:00

ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ (մարտի 9-ին) շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Պլատինին, մասնավորապես գրել է. «Հարգարժան Ռուբեն, իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում քեզ ծննդյանդ 50-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ թե կյանքում, թե գործում: Հայկական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ զարգացումը քո գործունեության եւ անդադար ջանքերի անվիճելի հաստատումն է: Օգտվելով առիթից, այսօր քեզ մաղթում եմ նոր ֆուտբոլային հաղթանակներ 2014 թ. աշխարհի առաջնության որակավորման գալիք փուլում: Մեկ անգամ եւս ընդունիր խնդրում եմ իմ լավագույն շնորհավորանքները այս գեղեցիկ օրվա առթիվ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031