Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հաճընում աղբը ծառերին են կախում

Մարտ 14,2013 17:29

Nor-hachni-axb-2 Nor-hachni-axb-1Բակերի այն հատվածում, որտեղ մարդիկ պետք է զբոսնեն, երեխաները խաղան, ժամանակ անցկացնեն` աղբ է կուտակված:

Նոր Հաճընի բնակիչները աղբը տոպրակներով կախում են ծառերից, դնում շենքերի բակերում ու ճանապարհներին: Տարածքում թափառող կենդանիներն էլ այն ցիրուցան են անում տարածքով մեկ: Աղբը տնից դուրս հանելու այս տարբերակը ընտրել են Նոր Հաճընի այն շենքերի բնակիչները, որոնց շենքերում աղբատար խողովակ չկա:

Aravot.am-ի հետ զրույցում հաճընցիները ասացին, որ Նոր Հաճընի քաղաքապետից չեն դժգոհում եւ որ նա քաղաքի համար լավ գործեր անում է, սակայն «աղբի հարցը արդեն քանի տարի է՝ չի լուծվում ու չի լուծվում»: Ըստ բնակիչների. «Բակերում աղբարկղեր չկան, մենք էլ ստիպված հանում ենք բակ, որ աղբի մեքենան տանի»:

Բակերի այն հատվածում, որտեղ մարդիկ պետք է զբոսնեն, երեխաները խաղան, ժամանակ անցկացնեն` աղբ է կուտակված:

Քաղաքապետարանի պատասխանատուներն այս հարցում մեղքը բարդում են բնակիչների վրա. «Աղբի կուտակումները հիմնականում բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետեւանք է»,-մեզ հետ զրույցում ասում է Նոր Հաճընի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Դումանյանը. «Մեր քաղաքում, որտեղ բազմաբնակարան շենքերը չունեն աղբատար խողովակներ, աղբահանությունն իրականացվում է աղբի շրջիկ մեքենաներով` օրը երկու անգամ Հաճընում 64 բազմաբնակարան  շենք կա, որոնցից 16-ը 3 կամ 5 հարկանի շենքեր են: Առավոտյան ժամը 9-ից մինչեւ 6-ը կատարվում է աղբահանություն, օրվա տարբեր ժամերի, միայն մեկ օր են բանվորները հանգստանում»: Ինչո՞ւ աղբամաններ չեն տեղադրվում, մեր հարցին, պարոն Դումանյանն ասաց. «Ի դեպ, մենք բնակիչների խնդրանքով ենք աղբամանները հանել բակային տարածքներից եւ շրջիկ մեքենայի տարբերակը ընտրել: Բնակիչները խնդրել են ապամոնտաժել աղբամանները, քանի որ շատերը աղբը ոչ թե աղբամանն էին նետում, այլ` շուրջը: Մարդ կար, որ ութ մետրից աղբը նետում է ու չի նայում, թե ուր է ընկնում եւ ստացվում էր՝ ողջ տարածքով մեկ հակասանիտարական վիճակ: Իսկ շրջիկ մեքենաների դեպքում մարդիկ իջեցնում են ու տալիս աղբ հավաքող բանվորներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031