Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփինե Գաբրիելյանին նմանեցնում եմ Անջելինա Ջոուլիին». Ու՞մ են նմանակում հայ աստղերը

Մարտ 17,2013 17:04

«Հայ շոու-բիզնեսում նմանակումները ավելի քիչ են, քան արտասահմանյան շոու-բիզնեսում»,-ասում է 20-ամյա Արևիկը: Առանձնացնում է Սելենա Գոմես-Մարի անունները, ովքեր իր կարծիքով շատ նման են:

Աստղերը սիրում են ոճային զանազանություն, սակայն երբեմն հենց այդ փնտրտունքի արդյունքում  կորցնում են իրենց ոճը և դառնում ինչ-որ մեկի նմանակը: Հաճախ այդ քայլը արվում է իրենց իսկ PR-ի համար, այնուհետև նրանք կամ  մնում են  նույն հարթության վրա կամ ետ դարձ կատարում դեպի  «իրենց տիրույթ»:  Մինչ այդ նրանց հետևող հանդիսատեսը, նկատելով փոփոխությունները, շրջանառում է նրանց ՝ նմանակ լինելու հանգամանքը:pizap.com13635218014011

«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե հայ հանդիսատեսը ում է  նմանեցնում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Մեր հարցման մասնակիցները այն կարծիքին են, որ հայ աստղերը (խոսքը վերաբերում է մի քանիսին)  հիմնականում նմանակում են արտասահմանյան շոու-բիզնեսի աստղերին, մասնավորապես՝  առաջ են քաշվում Սելենա Գոմես- Մարի, Մերի Մակարյան-Քիմ Քարդաշյանը, Լիլիթ Հովհանիսյան- Բեյոնսե նմանակները: Մարիի եւ Սելենա Գոմեսի նմանությունն ավելի ակնառու  դարձավ, այն ժամանակ, երբ երիտասարդ երգչուհին համերգի ժամանակ կատարեց երգը: Մի քանի տարի շարունակ շրջանառվում էին նաև այն լուրերը, որ Անդրեն նմանակում է Դիմա Բիլանին: Հերքելով լուրերը՝ երգչը միայն բարկացավ: Իսկ վերջերս էլ  հայ հանդիսատեսը նմանության եզրեր անցկացրեց Հայկ Կասպարովի և Անդրեի միջև: Մեր հարցման ընթացքում հնչեցին նաև այլ պատասխաններ: « Pop Հանրագիտարանի հաղորդավարուհուն՝ Արփինե Գաբրիելյանին  նմանեցնում եմ Անջելինա Ջոուլիին, թերևս այն պատճառով, որ շրթունքները հաստ են, և նա դրանք շրթներկով էլ ավելի է ընդգծում: Նա նրբագեղ է, կանացի և ճաշակով»,-ասում է 18-ամյա Կարինեն:

Ոմանք էլ որոշակի նմանություններ են գտնում Սոֆի Մխեյանի և Սյուզի Մելիքյանի, Լիլիթ Հովհանիսյանի և Սիրուշոյի միջև: «Երբ երկուսն էլ մազերը շեկ են ներկում, արտաքնապես մի փոքր նմանվում է, բայց Լիլիթն ավելի շատ նման է Եկատերինային» ,-ասում է  17-ամյա Նարեկը: Ոմանք այս աստղերի միջև ոչ միայն արտաքնապես, այլև գործողությունների հետ կապված նմանություն են տեսնում՝ մասնավորապես երգերի ընտրության, պարային համարների  առումով:

Աստղերին նմանակելու կամ նրանց հետ ունեցած իրենց նմանությունը հանրությանը ցուցադրելու հարցում  նախագիծը ևս մեծ  հնարավորություններ է ընձեռնում: Սակայն պատահում է, որ նախագծի ավարտից հետո մասնակիցները դադարում են լինել իրենց մարմնավորած  աստղի նմանակը և շարունակում են ապրել իրենց նախկին կյանքով:  Նամանության առումով տարիքը ևս մեծ դեր է կատարում, բայց ոչ որոշիչ: Այսպես՝ հայտնի լուսանկարիչ Տրիշա Մեսերուն իր «Թոդլվուդ» նախագծի  շրջանակներում նկարահանում է հայտնի աստղերի «փոքրիկ» նմանակներին։  «Ոսկե գլոբուս 2013» մրցանակաբաշխությունից հետո հայտնի լուսանկարրիչը դիզայներ Անդրեա Պիտտերի հետ մեկտեղ  « հավերժացրել է» մրցանակաբաշխությանը մասնակցած աստղերի մանկական նմանակներին:  Մեր մասնակիցները չնշեցին  հայ փոքրիկ կատարողների անուններ, ովքեր նմանակում են հայ աստղերին:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031