Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ն Բաքվին կոչ է անում հարգել մարդու իրավունքները

Մարտ 19,2013 16:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանը պետք է պահպանի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ խոստումներից առաջ շարժվի դեպի հիմնարար իրավունքների իրական խթանում։ Այդ մասին երեկ հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հանձնակատարը ասել է, որ անցած տարվա նոյեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո որեւէ առաջընթաց չի տեսնում այդ  երկրում խոսքի ազատության ընդլայնման ուղղությամբ։

«Ինձ մտահոգում են մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ աճող ճնշումների եւ սահմանափակումների վերաբերյալ հաղորդումները», – ընդգծել է Մույժնիեկսը։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը «ձգտում է լռեցնել քաղաքացիական հասարակության ձայնը եւ ճնշում է ցանկացած անկախ դատողություն»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: