Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է՝ եթե նամակ կա, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում, 1000 նամակ տալ կառավարությանը, ասել՝ տարեք Բաքու, ինչքանո՞վ է տրամաբանական»․ Փաշինյան

Հոկտեմբեր 15,2026 14:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակներ են փոխանցվել կառավարությանը։ Քաղաքացիները խնդրել էին, որ Փաշինյանը միջնորդի, եւ նամակները հասնեն հասցեատերերին։

Հարցին, թե այդ նամակները կփոխանցվե՞ն հայ գերիներին, Փաշինյանը պատասխանեց․ «Ես ճիշտն ասած չգիտեմ, թե ինչ որոշում է կայացվել, բայց տարօրինակ է՝ եթե նամակ կա, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Այդտեղ նրբություններ կան, այսինքն՝ 1000 նամակ տալ կառավարությանը, ասել՝ նամակները տարեք, ինչքանո՞վ է տրամաբանական»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Երբեմն տպավորություն է, որ այդ գործողություններն արվում են ոչ թե խնդրի լուծման համար, այլ ինչ-որ բան սադրելու համար։ Եվ, ցավոք սրտի, մի քանի դրվագով մենք դրանում համոզվել ենք։ Դրա համար այդ հարցերին մեր զգուշությունն ավելի է մեծանում, որովհետեւ արդյունքում մենք կարող է այդ մարդկանց այնտեղ վնաս տանք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031