Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նման երիտասարդների կողքին պետք է լինի պետական այր». «Երիտասարդական բանկի» Արարատի մարզի գրասենյակի համակարգող

Մարտ 30,2013 17:59

 

«Խաղաղության պարտեզ»,  «Արեւը բոլորինն է», «Հանուն վաղվա օրվա» եւ այլն. սրանք ծրագրեր են, որոնք այս տարի իրականացրել են Արարատի մարզի «Երիտասարկան բանկի» մասնաճյուղի երիտանասարդները:

Այսօր նրանք Արարատ քաղաքի իրենց գրասենյակում ամբողջ տարվա հաշվետվությունը ներկայացրեցին. եղել են Խարբերդի հատուկ մասնագիտացված մանկատանը, կազմակերպել են դասընթացներ առողջ ապրելակերպի թեմաներով («Արեւը բոլորին է» ծրագրի  շրջանակներում), վերանորոգել են մարզի դպրոցներից մեկի դասասենյակները(«Հանուն վաղվա օրվա» ծրագիր),   կամզակերպել են բասկետբոլի առաջնություն` սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար եւ այլն: Նախատեսել են ծրագրեր, որոնք կխթանեն  կոնֆլիկտային երկրների (Հայաստան-Ադրբեջան- Թուրքիա) երիտասարդության մերձեցմանը, որի թեմայով էլ թեժ քննարկում ծավալվեց   նաեւ «Երիտասարդական բանկում» ներկա հայ երիտասարդների կողմից:

«Երիտասարդական բանկի» Արարատ քաղաքի գրասենյակի համակարգող Նաիրա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  Արարատում յոթ երիտասարդ է ընդգրկված կազմակերպության ծրագրերի իրականացման գործում: Այս տարվա հիմնական ծրագրերը  բնապահպանական էին, որոնց իրագործումը պայմանավորված էին դոնոր-կազմակերպության համաձայնությամբ եւ համայնքում խնդրի լուծման անհրաժեշտությամբ: «Ծրագրերի մասին տեղեկացնում ենք համայնքերում, լինում են քննարկումներ, առանձնազրույցներ, բանավեճեր, որոնց միջոցով դուրս ենք բերում հիմնական խնդիրները եւ ըստ դրանց` կազմում ենք ծրագրային հայտը, ստանում ֆինանսավորումը եւ իրագործում ծրագիրը»,- ասում է Նաիրա Մուրադյանը: Կարծում է` երիտասարդությունը հնարավորինս ակտիվ չէ  շրջապատում փոփոխություններ կատարելու հարցում. «Որպես կանոն`  երիտասարդը չի օգտագործում  իր ուժը, շատ չնչին է այն օգտագործում, մեկ տոկոսից էլ քիչ: Շատ ավելի մեծ արդյունքների կհասնեինք, եթե երիտասարդները կարողանային իրենց կարողության նույնիսկ երեսուն տոկոսն օգտագործել: Հիմնականում խրախուսելով, փոխարենը ինչ-որ բան խոստանալով ենք կարողանում երիտասարդների ընդգրկել մեր ծրագրերում, դրանք նյութական չեն, այլ ավելի հոգեւոր…դա նորմալ է, բայց երբեմն իրենց արածից ավելի են փոխհատուցում ցանկանում»,- ասում է նա:  Ամենամեծ ցանկությունն է պետական աջակցություն տեսնելը. «Կուզեի քննարկումներ լինեն ոչ միայն երիտասարդների շրջանում, այլեւ պետական ատյանների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի, այն, ինչ որ քննարկվում է, ասվում է, լուծվեն, դրանք լուրջ խնդիրներ են: Մեր նման երիտասարդների կողքին պետք է լինի պետական այր, որպեսզի մեր վեր հանած խնդիրներին նաեւ ինքը լուծում տա»,- ասում է նա:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031