Լրահոս
Օրվա լրահոսը

Ջասթին Բիբերին դուրս են վռնդել Վիեննայի ակումբներից մեկից

Ապրիլ 04,2013 15:15

Աշխարհահռչակ 19-ամյա կանադացի երգիչը ընդհարման մեջ է մտել ավստրիական նշանավոր ակումբներից մեկում, որտեղ համերգից հետո նա  գնացել էր իր թիկնապահների հետ ժամանակ անցկացնելու: Հանգիստ ժամանակ անցկացնել նրան չի հաջողվել. թիկնապահները վիճաբանություն են սարքել՝ տեսնելով, թե երկրպագուներից մեկը ինչպես է լուսանկարում երգչին: Տղան, փորձել է արադարանալ, որ չի ցանկացել անհանգստացնել, բայց թիկնապահները չեն  լսել նրան եւ ջարդել են տեսախցիկը:

Ակումբի ադմինիստրացիան չի հանդուրժել ճանաչված երգչի պահվածքը. հաստատության կառավարիչը քաղաքավարի խնդրել է երգչին հեռանալ ակումբից: «Մեզ համար մեկ է, որ նա ճանաչված արտիստ է: Մենք նման պահվածք չենք հանդուրժի: Այլեւս այստեղ Ջասթին Բիբեր չի մտնի»,- հայտարարել է ակումբի կառավարիչ Իոախիմ Բենկելը:

Աղբյուրը՝ heat.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930