Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել են մայրաքաղաքի ավելի քան 1500 ցայտաղբյուրները

Ապրիլ 07,2013 13:12

Ապրիլի 7-ից Երևանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաև կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից  մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Մինչև ուշ աշուն, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն երևանյան կոլորիտի այլևս անբաժան մաս կազմող ցայտաղբյուրները՝ զովացնելով ու հագեցնելով ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի ծարավը:

Քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 19:00-ին կազմակերպված տոնական համերգային ծրագրի շրջանակում, կգործարկվեն նաև Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու ջրային կառույցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930