Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորական բացիկներ և վարդեր՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից

Ապրիլ 07,2013 13:57

Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձևավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել է  հնչող կենդանի  երաժշտությամբ: Երևանի քաղաքապետարանի գարնանային  հերթական անակնկալից շոյված կանայք շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար՝ իրենց հերթին ապրիլյոթյան բարեմաղթանքներ հղելով:

 

Երևանիր քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930