Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երևանցի 100-ամյա կանանց

Ապրիլ 07,2013 16:28

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում բնակվող 100-ամյա երկու կանանց և անձամբ շնորհավորել տոնի կապակցությամբ:

Սիրվարդ Ատաջյանի համար Տոնը կրկնակի էր, ով այսօր նշում էր նաև իր 101-րդ տարեդարձը: Քաղաքապետի այցն իրոք հաճելի անակնկալ էր Սիրվարդ տատի համար: Շնորհավորելով թե տոնի և թե ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը քաջառողջություն և անհոգ օրեր է մաղթել արդեն 101-ամյա տատիկին:

Սիրվարդ տատն էլ, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ուշադրության համար, նաև իր անկեղծ գոհունակությունն է հայտնել քաղաքապետին՝ Երևանն օր օրի ավելի բարեկարգ, ծաղկառատ ու գրավիչ դարձնելու համար. «Հեռուստացույցով անընդհատ հետևում և տեսնում եմ, թե մեր Երևանն այսօր որքան է գեղեցկացել: Նաև գիտեմ, որ դա հենց քո շնորքն է տղաս: Ու երևի այս ուրախությունից մի հինգ տարի էլ ավել ապրեմ»,- նշել է  Սիրվարդ Ատաջյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցը հաճելի անակնկալ էր նաև 100-ամյա Արևալույս Ամալյանի համար:

Շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արևալույս տատին մաղթել է քաջառողջություն և ընդգծել, որ հայ օջախի համար իսկապես հարստություն է տանը մեծ ունենալը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ ցուցաբերած ուշադրության ու ջերմ խոսքերի համար, Արևալույս Ամալյանն էլ մաղթել է, որ բոլորը ապրեն երկար ու, որ կարևոր է, ապրեն անհոգ ու երջանիկ:

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի տարեկան 15 կանանց ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից փոխանցվել են նվերներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930