Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի վարդերը`ԲՀԿ-ի քարոզարշավին

Ապրիլ 07,2013 17:05

Քիչ հետո Մոսկվա կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասին: Միջոցառմանը մասնակցում է նաեւ ԲՀԿ առաջորդ Գագիկ Ծառուկյանը:
Մինչ ԲՀԿ-ական երիտասարդները կինոթատրոնի դիմաց կուսակցական ատրիբուտներով պատրաստվում էն դիմավորել կուսակցության առաջնորդին`ՀՀԿ-ական երիտասարդները գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անունից վարդեր էին նվիրում անցորդ կանանց եւ աղջիկներին`մայրության եւ գեղեցկության տոնի առթով: Նույն առիթով ԲՀԿ-ի կողմից արդեն կինոթատրոնի ներսում էին վարդեր նվիրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    նույն որակի քաղաքական ուժեր ՀՀԿ+ԲՀԿ+ՕԵԿ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930