Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը մոտ է Ուկրաինայի ռմբարկուական ռեկորդին

Ապրիլ 08,2013 14:36

Դոնեցկի «Շախտյորի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Կիեւի «Դինամոյի» հետ խաղում դուբլ գրանցելով («Oլիմպիյսկի» ստադիոնում հայտարարել էին, թե այն որպես ինքնագոլ գրանցվում է դինամոյական Դանիլո Սիլվայի անվան դիմաց), ավելի ամրապնդեց Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի դիրքերը: Նա «Շախտյորի» կազմում  անցկացրել է 22 խաղ եւ մրցակիցների դարպասը գրավել 21 անգամ: Համեմատության համար ասենք, որ Մխիթարյանի գլխավոր մրցակիցը` Կիեւի «Դինամոյի» նիգերիացի ֆուտբոլիստ Բրաուն Իդեյեն, խփել է 13 գոլ:

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտից յոթ տուր առաջ Հայաստանի ազգային հավաքականի անդամին մնում է խփել եւս մեկ գոլ, որպեսզի կրկնի երկրի առաջնություններում արդյունավետության ռեկորդը, որը պատկանում է Սերգեյ Ռեբրովին (1997/98 թթ. մրցաշրջան) եւ Մաքսիմ Շացկիխին (2002/03 թթ. ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930