«Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, դրական եզրակացություն է տվել, որպեսզի հարցը մտնի օրակարգ: Դա չի նշանակում, որ հանձնաժողովը վերջնական տեքստի վերաբերյալ վերջնական դիրքորոշում է արտահայտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու քննարկումների ժամանակ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ իրադարձությունների վրա լույս սփռվի: Նաեւ, կարծում էին, որ այդպիսով ընդդիմություն-իշխանություն երկխոսության նոր քաղաքական մշակույթ է ներդրվելու:
Մինչդեռ, նախօրեին, հարցի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ մեծամասնությունն այժմ այլ տեսանկյունից է անդրադառնում խորհրդարանում մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցին:
Մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ