Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի արտագնա խորհրդակցությունը Վանաձորում

Ապրիլ 14,2013 19:34

2013 թ. ապրիլի 13-ին Նախախորհրդարանն արտագնա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորում, որին խորհդակցական ձայնի իրավունքով մասնակցում էին նաև Վանաձորում բնակվող համակիրներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին օրվա քաղաքական իրավիճակի, ինչպես նաև համաժողովրդական շարժման հետագազարգացումների վերաբերյալ հարցեր:

Խորհրդակցությունից հետո Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառմանը Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը:

Այնուհետև տեղի ունեցավ Նախախորհրդարանի ներկայացուցիչների մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և Սյուզան Սիմոնյանը:

Մամուլի ասուլիսից հետո Նախախորհրդարանի անդամների և Լոռու մարզում բնակվող համակիրների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում անդրադարձ եղավ համակիրներին հուզող հարցերին, ինչպես նաև նախանշվեցին հետագա գործակցության անհրաժեշտ քայլեր:

Նախախորհրդարանը խորհրդակցությունից հետո հանդես եկավ իրավիճակի գնահատականներ և ապագայի ծրագրային ուղենիշ պարունակող հայտարարությամբ, որտեղ նշվեց նաև մայիսի 9-ին ժամը 19-ին Նախախորհրդարանի կողմից իր ծրագրային առաջարկություններն ու մոտեցումները ներկայացնելու նպատակով Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930